Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին` ժամը 20։04-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են Nissan Tiida (վարորդ` Է. Ա., ծնված 1981 թ.) և BMW X5 (վարորդ՝ Ե. Ս., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW X5 մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Խ.-ն (ծնված 1989 թ.), Կ. (ծնված 2014 թ.) և Ա. (ծնված 2019 թ.) Ա.-երը դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև՝ հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Խ.-ն մահացել է, իսկ վարորդ Է. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս