Ավտոմեքենաներում ծխելու ամբողջական արգելք առկա է միայն ԵՄ-ի երեք երկրում: Սա այն դեպքում, երբ, օրինակ, 13 երկրում նման արգելք առհասարակ առկա չէ: Գերմանիայում պատրաստվում են մասամբ արգելել ծխելն անձնական մեքենաներում, որպեսզի պաշտպանեն երեխաներին և հղի կանանց: Այդ երկրի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը, որը պնդել է արգելք սահմանելու համար, հայտարարել է, որ այն պետք էր դեռ վաղ ընդունել:
SFP-ի (Ծխելու դեմ պայքարի գործընկերություն) տվյալներով, 2022 թվականից ԵՄ անդամ 13 երկրներում ավտոմեքենաներում ծխելու վերաբերյալ որևէ արգելք չի եղել:
Այսպիսով, ծխելն ամբողջությամբ արգելված է Իտալիայում, Լատվիայում և Լիտվայում: Այսպիսի արգելք կա նաև Թուրքիայում, որը հանդիսանում է թեկնածու-երկիր: Այսինքն, 39 անդամ երկրներից ծխելու վերաբերյալ ամբողջական արգելք է առկա միայն չորս պետությունում:
Իսկ այս երկրներում ծխելու վերաբերյալ արգելք չկա՝ Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Գերմանիա, Հունգարիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Իսպանիա, Շվեդիա, Ալբանիա, Չեխիա, Իսլանդիա և այլն: