ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գաղտնալսված երկրորդ դատախազն է դատի տվել Աննա Վարդապետյանին. կրքերը թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի դատախազության դատախազ Աշոտ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում։ Այժմ նա դիմել է դատարան` Աննա Վարդապետյանի որոշումը անվավեր ճանաչելու հիմքով։ Օգոստոսի 16-ին նա դիմել է ՀՀ վարչական դատարան` անվավեր ճանաչելու համար Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հուլիսի 13-ի որոշումը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին, որոնք էլ դիմել են դատադան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։ Արդյունքում նրանք ազատվեցին պաշտոնից։ Դատախազները չեն հանձնվել և դատի են տվել Աննա Վարդապետյանին։

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս