Տնտեսական ակտիվության ցուցանիշը կրկնակի նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023թ.-ի հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիս ամսի համեմատ կրկնակի նվազել է։

ԿԱՐԵՎՈՐ 1։ Տնտեսական աճը ևս դանդաղել է. աճի տեմպը 2023թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ նվազել է 3.0 տոկոսային կետով և կազմել 9.1%, իսկ 2023թ. առաջին կիսամյակի աճի տեմպը կազմել է 10.5%, որը 2.1 տոկոսային կետով ցածր է 2022 թվականի տարեկան ցուցանիշից։ Նկատի ունենալով վերոհիշյալը, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրվող որոշակի միտումները՝ չի բացառվում, որ առաջիկայում արձանագրվի աճի տեմպերի էական դանդաղում։

ԿԱՐԵՎՈՐ 2։ Այս տեսակետը կիսում են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկը՝ համաձայն որոնց կանխատեսումների նախորդ տարվա բարձր տնտեսական աճի համեմատ այս տարի սպասվում է էապես ավելի համեստ աճ` տարբեր գնահատումներով 4.5-7.5%։




Լրահոս