Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին Սևանի տարածաշրջանի կողմից ապահովվող էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։

Դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։




Լրահոս