Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 29-ին, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ նիստի օրակարգում երկու հարց է լինելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Նախագծերն ԱԺ հանձնաժողովում կներկայացնի ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: