Երևանում կանխվել է ռազբորկան. մասնակիցները հայտնաբերվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը, որը հնարավոր է ողբերգական ավարտ ունենար։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 19։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 2-րդ հասցեի մոտ կրակոցներ են հնչել։

Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի Քրեական հետախուզության ծառայողներն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ 34-ամյա Տարոն Ս.-ին, 31-ամյա Մասիս Շ.-ին, իսկ Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Ա.-ին՝ խուլիգանություն, ապօրինի զենք-զինաթերք պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով։




Լրահոս