Որքան ունեցվածք ունի ՊԲ նախկին հրամանատարի, ոստիկանապետի, փոխոստիկանապետի գործերը քննած դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վարդգես Սարգսյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում, որը փաստացի նրան չի պատկանում, բայց շահագործվում է դատավորի կողմից:

Նա 2005 թվականին ձեռք է բերել 2005 թվականի արտադրության VAZ մակնիշի մեքենա։ Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 146 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 500 հազար դրամ։

Դատավոր Սարգսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 86 հազար դրամ, որից 5 մլն 300 հազար դրամը ՀՀ ԲԴԽ դատական դեպարտամենտից է, 9 մլն 185 հազար դրամը՝ ՀՀ դատախազությունից, իսկ 3 մլն 600 հազարը վարկեր են՝ «ՀայԷկոնոբանկ» ԲԲԸ-ից և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։ Սարգսյանը վարկերի մարմանն ուղղել է 2 մլն 42 հազար դրամ։

Սարգսյանի կինը՝ Աշխարուհի Մանուկյանը, հայտարարագրել է նույն բնակարանը, սակայն որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Մանուկյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 49 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 364 հազար դրամ, որից 1 մլն 864 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմից, որտեղ աշխատում է որպես կրթության և մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 455 հազար դրամ։

Հիշեցնենք, որր Վարդգես Սարգսյանը քննում է այնպիսի գործերի, ինչպիսին է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մասով գործերը։




Լրահոս