«Ի՞նչ տարբերություն, թե մեր կապի ոլորտը ումը է կլինի». Ստյոպա Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների` «Ռոսնեֆթ» ռուսական ընկերությունը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը և դրանից հետո պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից 48 դրամ դարձնելու խնդրանքով: Խնդրի հետ կապված «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ, սակայն տարօրինակ ոչինչ չի տեսնում դրանում:

«Ի՞նչ տարբերություն, թե մեր կապի ոլորտը ումը  կլինի: Չէ որ դա արդեն 100% ռուսական կողմինն է: Նա կարող է ում ուզի ծախի իր ներքին շուկայում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը` ավելացնելով, որ այսօր այնպիսի իրավիճակ է, երբ բացահայտ կախված ենք Ռուսաստանից էներգետիկ, տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղարը հայտնեց նաև, որ էլեկտրաէներգիայի պարագայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավունք ունի ընդունել առաջարկը կամ մերժել այն:

Ըստ նրա `  Հայաստանի հասարակությունը պետք է ճնշումներ գործադրի թույլ չտալու համար գնի թանկացում `  ավելացնելով, որ «Ժառանգություն»-ը ևս պայքարելու է ինչպես միշտ `  «փողոց, դատարան և այլուր»:




Լրահոս