Սեդա Սաֆարյանի՝ ծեծի ենթարկված փեսայի ձեռքին երկու տեղից կոտրվածք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը սոցկայքի իր էջում գրել է, որ քրոջ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքին կոտրվածքներ կան։

«Քիչ առաջ տեղեկացա, որ անհրաժեշտ բուժօգնության համար բուժհաստատություն տեղափոխված փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքի վրա հայտնաբերվել է երկու տեղից կոտրվածք։

Ընտանիքի մյուս անդամների բժշկական ստուգման արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ գիշերը Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։




Լրահոս