ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաչինի անցակետում երեք արցախցի ֆուտբոլիստ է առևանգվել․ հայտնի է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Հակարիի կամուրջի մոտ արցախցի երիտասարդի են առևանգել։ Ադրբեջանական լրատվամիջոցներն են այս դեպքի մասին ակտիվ տեղեկություններ հայտնում։

Մասնավորապես, ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ Հակարիի կամուրջի մոտ երեք երիտասարդի են ձերբակալվել՝ 2021 թվականին ադրբեջանական դրոշն անարգելու համար։

Խոսքն այն դեպքի մասին է, երբ ֆուտբոլիստները ոտքերը մաքրել են Ադրբեջանի դրոշի վրա և անցել։

Այս դեպքի առնչությամբ Ադրբեջանը քրեական գործ էր հարուցել։ Նշվում է նաև, որ մյուս ֆուտբոլիստները հետախուզվում են։

 




Լրահոս