Բրիտանական «Թայմս. Բարձրագույն կրթություն » (Times Higher Education) պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն ԲՈՒՀ – երի նոր վարկանիշային ցուցակը: Այն գլխավորում է Հարվարդի համալսարանը (Harvard University): Երկրորդ տեղում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը (MIT), իսկ երրորդ տեղում` Ստենդֆորդի համալսարանը (Stanford University):
ИТАР-ТАСС լրատվականը պատրաստել է աշխարհի լավագույն համալսարանների հայտնի շրջանավարտների ֆոտոշարք:

Ամերիկացի բանկիր, պետական գործիչ, գլոբալիստ, աշխարհի ամենահայտնի ու ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Դեվիդ Ռոքֆելլերն ավարտել է Հարվարդի համալսարանը հեռավոր 1936 – ականներին:

Microsoft կորպորացիայի գործադիր տնօրեն Սթիֆ Բալմերն ավարտել է Հարվարդի համալսարանը 1977 թվականին: Հարվարդում է նա ծանոթացել իր ապագա գործընկերոջ և Microsoft -ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ:

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նույնպես Հարվարդի համալսարանի շրջանավարտ է:

ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին Հարվարդ է ընդունվել 1936-ին և ավարտել 1940-ին:

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջը ծանոթացել են 1995 թվականին Ստենդֆորդի համալսարանում:

Թոնի Բլերը Օքսֆորդի շրջանավարտ է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերն ընդունվել է Օքսֆորդ 1943-ին, ավարտել համալսարանը չորս տարի անց:

Ամերիկացի մոդել և դերասանուհի Բրուք Շիլդսն ԱՄՆ-ի հնագույն համալսարաններից մեկի ՝ Պրիսթոնյան համալսարանի շրջանավարտ է:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը Յելի համալսարանի շրջանավարտ է:

Intel ընկերության հիմնադիր Գորդոն Մուրը Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ է: Մուրը պարբերաբար համալսարանին հսկայական գումարներ է փոխանցում ՝ օրինակ ՝ տեխնոլոգիաների զարգացման և աշխարհի ամենամեծ հեռադիտակի կառուցման համար:

Ճապոնացի գրող, Նոբելյան մրցանակակիր Յասունարի Կավաբատան Տոկիոյի համալսարանի շրջանավարտ է:

Ամերիկացի լողորդ և աշխարհի միակ 18-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Փելփսը ուսանել է Միչիգանի համալսարանում:























































































