Բավրա գյուղում այրվել է անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 29-ին, ժամը 00։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բավրա գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բավրա գյուղի 9-րդ փողոցի անասնագոմերից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:30-ին։




Լրահոս