Այսօր Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։

Ծնվել է 1960 թ. օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում, որը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքն էր։

1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

1978 – 1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում[3]։

1981 թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ։

1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր։

1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ։

1987 – 1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար։

1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման առաջամարտիկներիցն է։

1990 թ. – մտնում է Արցախի Ինքնապաշտպանության ուժերի շարքերը։

1992 – 1993 թթ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ։

1993 – 1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ։

1995 – 1996 թթ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ։

1996 – 1997 թթ Արցախի Հանրապետության ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։

1997 – 1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։

1999 – 2001 թթ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար։

2001 – 2007 թթ Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար։

2007 – 2020 թթ Արցախի Հանրապետության նախագահ։




Լրահոս