Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զրուցել են։
Կանադայի ԱԳ նախարարը թվիթերյան իր էջում հայտնել է, որ զրույցի ժամանակ քննարկվել է Արցախի հակամարտությունը, նաև հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի․
«Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում Եվրամիության ընդլայնման տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիում ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»։