1 լորտու, 5 սահնօձ, 2 գյուրզա. օձեր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Իջևան, Բերդ, Եղվարդ, Վեդի, Բյուրեղավան քաղաքներում, Նորապատ, Ջրահովիտ, Կարբի, Ագարակաձոր, Հովտաշեն, Դիտավան, Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս