Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն ու մասնակից երկրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի «Մանկական եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը տեղի կունենա Ֆրանսիայում՝ նոյեմբերի 26-ին՝ Նիցցա քաղաքի Նիկայա պալատում:

Ինչպես տեղեկանում ենք Մանկական Եվրատեսիլի պաշտոնական կայքից՝ հայտնի են այս տարվա երաժշտական միջոցառման մասնակից երկրների ցանկը: Մասնավորապես՝ մրցույթին մասնակցելու են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիսն, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան:

Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է՝ «Հերոսներ»-ը: Պաշտոնապես հրապարակվել է նաեւ միջոցառման տարբերանշանը:

Հիշեցնենք, որ միջոցառումը 2022 թվականին տեղի ունեցավ Հայաստանում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman!» երգով:

Մարիամ Ղազարյան

 




Լրահոս