Համագործակցություն` ըստ ԱԱԽՔ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի և Մաքսային միության միջև, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ»: 

Արթուր Բաղդասարյան 168.am

Այո, Հայաստանը Եվրամիության հետ ուներ համագործակցության բավականաչափ փորձ, որը սեպտեմբերի 3-ին մեկ օրում «փոզմիշ» եղավ և փոխարինվեց  Ռուսաստանի հետ համագործակցությամբ, որը այնքանով է համագործակցություն, ինչքանով համագործակցում են շահագործել սիրող գործատուն ու 45 հազար դրամ աշխատավարձով և օրական 20-ժամյա գրաֆիկով աշխատող շարքային աշխատողը: Այնպես որ համգործակցելը մեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Դրա փոխարեն հռետորաբանությունը բարձր մակարդակի վրա է: Օրինակ, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանին որքան էլ հիշենք` նա միշտ էլ աչքի է ընկել գեղեցիկ ու պաթետիկ խոսելաոճով, իրականությունը ձևափոխված ու պատկերավոր ներկայացնելու բացառիկ տաղանդով: Դեռ Քոչարյանի օրոք ժողովուրդն այդ «կուտն» ուտում էր, բայց Բաղդասարյանի ` ԱԱԽ քարտուղար դառնալուց հետո ` արդեն ոչ: Բացի այդ ` կամուրջն էլ երկու ծայր է ունենում, իսկ այս դեպքում մի ծայրը կարծես թե արդեն քանդված է:

Կարեն Վարդանյան




Լրահոս