«Իմ թքածը չեմ լզի»․ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի կնոջը պատկանող դպրոցում սկանդալ է հասունացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի կնոջ դպրոցում ներքին խմորումներ են, ինչի արդյունքում հարվածի տակ են հայտնվել դպրոցի աշակերտները եւ հեռացվել են դպրոցից:

Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի կնոջը պատկանող Եվրոպական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներից մի քանիսը դասերի ավարտից հետո գնում են դասապատրաստման եւ խմբով որոշում են դասից փախչել եւ սենյակի պատուհանից այլ սենյակ են տեղափոխվում: Այդ դեպքի մասին տեղեկանում է դպրոցի ղեկավար կազմը եւ երկու տղաների, որոնք մի շարք նկատողություներ են ունենում եւ մեկ մեդալակիր աղջկա, որը դպրոցի օլիմպիաական մրցույթների մեդալակիր է, հեռացնում են դպրոցից:

Արդյունքում 6-րդ դասարանի աղջիկ երեխան, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, ընկնում է խիստ հոգեբանական վիճակի մեջ: Իրավիճակին խառնվում են հարազատները եւ պարզում, որ դպրոցում պաշտոնի համար ներքին խմորումներն են ու աղջիկ երեխան էլ հենց ընկել է այդ ներքին խմորումների հարվածի տակ: Մասնավորապես՝ Արթուր Բաղդասարյանի կինը ցանկանում է տնօրեն նշանակել իր մտերիմ անձանցից մեկին՝ Սվետա անունով, եւ այս ներքին խմորումների հարվածի տակ հայտնվում են դպրոցի երեխաները: Ավելին, երբ աղջիկ երեխայի ծնողներն ահազանգում են իրավիճակին լուծում տալու համար, դպրոցի սեփականտեր Աննա Բաղդասարյանը վերջինիս ասում է, թե «իր թքածը չի լզի»:

Կապ հաստատեցինք դպրոցի տնօրեն Վահան Առաքելյանի հետ, որը նշեց, թե դպրոցում խմորումներ չկան, այլ բան ասել չի կարող, քանի որ շատ զբաղված եմ։

Քնար Մանուկյան




Լրահոս