ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝  համացանցից

 

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների ահազանգով մեկնեց Արաբկիր վարչական շրջան, որտեղ ապամոնտաժվում էր քաղաքացի Շահեն Վաղարշակյանի եղբորը՝ Մհեր Վաղարշակյանին պատկանող շինությունը։

Ըստ քաղաքացու՝ շինության շինթույլտվության ժամանակը լրացել է, եւ արդեն 2 տարի այն որպես լցակայան չի օգտագործվում։ Իսկ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Կարապետյանն ասաց, որ քաղաքացին ծանուցվել է, եւ որոշում է կայացվել քաղաքային պատկանելության հողակտորի վրա գտնվող շինությունն ապամոնտաժել, իսկ քաղաքացին պնդում է, որ իրեն թույլ չեն տալիս դիմել դատարան կամ երկարաձգել ժամկետը:

 

 

ՊԱՀՈՒՍՏ

ՀԱՐՑ. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում պետական պահուստը:

Մարիամ Անտոնյան (27 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական պահուստը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները ապահովելու, արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովելու համար հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերելու տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

ՀՀ ԱԻՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական պահուստը նաեւ օգտագործվում է  մարդասիրական օգնություն եւ պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն  շուկայի վրա ցուցաբերելու համար:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ավագանին կարո՞ղ է բողոքարկել համայնքի ղեկավարի որոշումները եւ ո՞ր դեպքում:

Նելլի Աբովյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր բողոք` համապատասխան հիմնավորումներով՝ առաջարկելով համայնքի ղեկավարին փոփոխել իր որոշումը:

ՀՀ ՏԿԵՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է չընդունված:

Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

 




Լրահոս