Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին` ժամը 02։39-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 2002 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 3 մետր)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս