Ովքեր են ֆինանսական բուրգի գործով պատվիրատուները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական բուրգի հայտնի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի փաստաբանը`  Համազասպուհի  Գրիգորյանը Armlur.am –ի հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց ` կապված իր վստահորդի առողջական խնդիրների հետ: Փաստաբանի գնահատմամբ ` նիստն անընդհատ հետաձգվում է, քանի որ իր վստահորդի ծանր առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ դատաքննությանը: Ամեն վայրկյան Անդրեասյանի գլխի արյունատար անոթը կարող է  պայթել, ինչն էլ մահացու կլինի նրա համար:

«Մարդու իրավունքների կոպիտ խախտում է ծանր վատառողջ անձին համապատասխան բուժում չտրամադրելը, ազատություն չտալը: Նրա հիվանդությունը ոչ ոք չի հերքում, բայց ասում են անբուժելի հիվանդ է, թող մնա այստեղ: Ենթատեքստն այն է, որ ասենք թե ծանր հիվանդ է, ուրեմն ` բժիշկների մոտ մնալով `  կլավանա՞: Այդ ծիծաղելի տարօրինակ պատասխանն ենք ստանում»,- ասաց փաստաբանը:

Վերջինս հայտնեց, որ Անդրեասյանի հիվանդության բնույթն այնպիսին է, որ ցանկացած պահի պետք է ստանա բուժօգնություն, եթե բուժօգնությունն ուշանա մի քանի վայրկյան, ուրեմն ` դա կյանքի համար ճակատագրական կարող է լինել: Իսկ այն պայմաններում, որտեղ հիմա գտնվում է ամբաստանյալը, համապատասխան մասնագետ նույն պահին չի կարող հայտնվել իր կողքին:

«Սովորական աղմուկ պետք է բարձրացնեն խցի մյուս բանտարկյալները, մինչև մեկը ձայնը լսի, մինչև մեկը գա պարզի վիճակն ինչ է, մինչև Արթուրին պատգարակով հասցնեն, դա մի քանի ժամ է տևում: Արթուրի հիվանդության բնույթից ելնելով ` նա պետք է անմիջապես ստանա այդ օգնությունը: Սա է, որ մենք անընդհատ ահազանգում ենք, բայց ոչ մի արձագանք, ոչ մի լուծում չենք ստանում»,- հավելեց  Գրիգորյանը:

Փաստաբանը մեզ տեղեկացրեց նաև, որ իրենք բազմիցս դիմել են Արդարադատության նախարարությանը, ՔԿՀ-ին, վարչության, ՄԻՊ-ին, և դատարանում էլ բարձրացրել են այս հարցը, սակայն ոչ ոք այդպես էլ հարցին լուծում չի տալիս:

«Մենք ասում ենք ` դուք սպասում եք անդառնալիի՞ն, որ համոզվեք, որ ծա՞նր է վիճակը: Արթուրը գտնվում է մի խցում, որը նախատեսված է 12 հոգու համար, սակայն այնտեղ մնում են 18 հոգի, բոլորը ծխում են և քնում են հերթափոխով: Կարելի է հասկանալ նաև մյուս ամբաստանյալներին, նրանք էլ մարդ են և չեն կարող հավերժ «դայակություն» անել Արթուրի համար:

Ամբաստանյալի մոր հայտարարությունները` Armlur.am-ի տեսանյութում:

Լուսանկարը`  iravaban.net-ի

Տաթև Հարությունյան




Լրահոս