Նախընտրական քարոզարշավի մեկնարկին հաջորդել է գովազդային վահանակների բաշխման աշխատանքները։ Ըստ թեկնածուների, բաշխումը կատարվել է վիճակագրության սկզբունքով՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի համապատասխան որոշմամբ։ Այսպիսով, Armlur.am-ը ներկայացնում է, թե ում են վճարելու թեկնածուները` գովազդային վահանակներին իրենց պաստառները փակցնելու համար։
«Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ գործակալությունն այն կազմակերպություններից է, որին դիմել են նախընտրական գործընթացում գովազդային վահանակների վրա գովազդ ապահովվելու համար։ «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին։
Հաջորդ գործակալությունը, որը զբաղվում է նախընտրական քարոզարշավի պաստառների տեղադրմամբ «ԷԳԱ» ՍՊԸ-ն է, որի տնօրենն է Թամարա Հակոբյանը։ 2018 թվականին օրենսդրական մեծ փոփոխության արդյունքում ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված բոլոր գովազդային վահանակների համար օրենսդիրը նախատել է վճարել ճանապարհային հարկ, ինչի պատճառով ապամոնտաժվեցին ընկերության մի քանի վահանակ։
Գովազդային գործակալությունների շարքում է նաև «Միկմետալ» ՓԲԸ-ն, որը ամրաններ արտադրող և վճառող ընկերություն է, որի 75 %-ի բաժնետեր է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանը, իսկ մնացած 25 %-ի բաժնետերը նրա հայրն է ՝ Միխաիլ Հարությունյանը։
Հաջորդ կազմակերպությունը «ԲԻ ԲԻ Գրուպ» գովազդային գործակալությունն է, որի խորհրդականը Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Արազ Բաղդասարյանն է։ Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության նախկին պետ Արազ Բաղդասարյանը հանդիսանում է նաև «Արբա Մեդիա» ՍՊԸ գովազդային գործակալության սեփականատիրոջ որդին։
Հավելենք նաև, որ Երևան քաղաքում գերակշռում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պաստառները, փոքրամասնություն են համարվում մյուս կուսակցությունները։
Armlur.am-ի տեսախցիկը պտտվել է քաղաքում և ֆիքսել, որ քաղաքը՝ մանավանդ Կենտրոն վարչական շրջանը, ամբողջովին պատված է ավինյանական կապույտով, իսկ մյուս կուսակցություններին հատկացված է քաղաքի ամենգողտրիկ անկյուններում գտնվող վահանակները։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան