Հայկ Մարությանի անլուրջ մոտեցումը․ նախկին քաղաքապետն անգամ նախընտրական ծրագիր չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը թեև հայտ է ներկայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, բայց նա անգամ նախընտրական ծրագիր չունի:

Մարությանն իր սոցիալական էջերում պարբերաբար 2018թ-ի ավագանու ընտրությունների իր նախընտական հոլովակներով է կիսվում՝ թե որքա՞ն ավտոբուսներ է քաղաքապետարանն այն ժամանակ ձեռք բերել, կամ քանի ապօրինի շինություն է քանդել, այլ կերպ ասած, միայն նախընտրական հին ծրագրով է «հպարտանում», բայց «սևեր-սպիտակներ» թեզի հեղինակ նախկին քաղաքապետն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար նոր ծրագիր չի ներկայացրել երևանցիներին:

ArmLur.am-ը դեռ քարոզարշավի սկզբից արձանագրել էր, որ նա բավականին փակ է, քարոզարշավի դուրս չէր գալիս, չէր շփվում երևանցիների հետ, իսկ լրատվամիջոցներից, առհասարակ, խուսափում էր. միայն քարոզարշավի երրորդ օրը նա դժգոհություններից հետո որոշեց «արթնանալ» ու քարոզարշավ անել: Նախկին քաղաքապետը, սակայն, նախընտրական ծրագիր մինչ օրս չունի, հավանաբար, նա կա՛մ ժամանակ չի ունեցել նոր ծրագիր կազմելու, կամ էլ պարզապես այնքան անլուրջ է մոտեցել ընտրական պայքարին, որ հարկ չի համարել անգամ նախընտրական ծրագիր ներկայացնելու համար:




Լրահոս