Ինչ իրավիճակ է այսօր սահմանամերձ Սոթքում․ մանրամասնում է համայնքի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:

Վերջին օրերին հատկապես Գեղարքունիքի մարզում սահմանային իրավիճակը լարված էր:

Թշնամին պարբերաբար և ինտենսիվ կրակ է բացում Գեղարքունիքի մարզի Սոթք, Վերին Շորժա, Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սոթքի համայնքապետ Սեւակ Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ լարվածություն, կրակոցներ չկան, դեռևս անհանգստության առիթ չկա:

«Բնակիչները զբաղված են առօրյա գործերով, բերքահավաք են անում, իրավիճակը հանգիստ է»,- ասաց Խաչատրյանը:

Մարիամ Ղազարյան




Լրահոս