
Եվրոպայի ֆուտբոլային ֆեդերացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպման մրցավարների կազմը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Դանիելե Օրսատոն, որը սպասարկել է 2020թ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» – «ՊՍԺ» խաղը: Նրա օգնականներն են Չիրո Կարբոնեն և Ալեսսանդրո Ջիալատինին: 4-րդ պաշտոնյան է Անտոնիո Պապուանոն:
Եվրո-2024-ի Թուրքիա-Հայաստան ընտրական խաղը կկայանա սեպտեմբերի 8-ին, Էսքիշեհիրում:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։