Armenian text to speach

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026-ի առաջին կեսին. Ֆիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրեն, Թուրքիան նույնպես կսկսի ձեռնարկել քայլեր՝ կարգավորելու համար իր հարաբերությունները Հայաստանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում: Երկրի ԱԳ նախարարի խոսքերը մեջբերել է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթ վերջնական չի, վերջնական փաստաթղթի ստորագրում սպասվում է 2026 թվականի առաջին կեսին»,- ասել է Ֆիդանը։

 




Լրահոս