
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար։
Այս մասին տեղեկանում ենք համապատասխան հրամանագրից, որը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Տիգրան Բալայանը մինչ այս զբաղեցնում էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան է նշանակվել Վիկտոր Բիյագովը, ով հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից։