Սա մեծ կորուստ է մեր ժողովրդի համար․ Գագիկ Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սոցցանցի իր էջում  գրում է․ «Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին։

Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ։

Մարդ, ով ամբողջ կյանքը նվիրեց իր գործին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցեց սերունդներին, չլքեց հայրենիքը և իր պետության մեջ կրթեց ու մեծացրեց հազարավոր երեխաների՝ որպես մարդ ու մարզիկ։

Սա մեծ կարուստ է մեր ժողովրդի համար։ Սա անձնական կորուստ է ինձ համար, որովհետև իմ ու Ալբերտ Ազարյանի մտերմությունն ունի տասնամյակների պատմություն։

Ցավակցում եմ հռչակավոր մարզիկի հարազատներին ու մերձավորներին»։




Լրահոս