Հայտնի է ՝ ով է լինելու Արցախի պետնախարար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ապագա կառավարությունում կստանա Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Խոսքն «Ազատ հայրենիք»-ՔԴՄ խորհրդարանական խմբակցության ներկայիս ղեկավար Արթուր Հարությունյանի մասին է, ով ամբողջությամբ զբաղվելու է տնտեսական պրոյեկտների իրականացմամբ, այսինքն` միայն ֆինանսատնտեսական բլոկի կուրացիան է դրվելու նրա վրա։ Երկրի քաղաքական կառավարումն ու ուժայինների աշխատանքի համակարգումն իրականացնելու է Արցախի նախագահը:

Նշենք, որ Արցախի խորհրդարանը շաբաթ օրը երկրի նախագահ կընտրի: Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր երեք խմբակցությունները եւ «Ազատ հայրենիք» խմբակցությունը նրա հետ սեպտեմբերի 5-ին հանդիպում են ունեցել։ Նոր նախագահի ընտրությունից հետո կձեւավորվի նաեւ նոր կառավարություն, որը, ըստ ամենայնի, կլինի կոնսենսուսային, որտեղ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներկայացված կլինեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս