Այսօր նշվում է ռազմական խաղալիքի ոչնչացման համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին նշվում է ռազմական խաղալիքի ոչնչացման համաշխարհային օրը։ Այս օրը սկսել է նշվել 1988 թվականին Ծնողական խնամակալությունից զրկված երեխաների եւ որբերի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Օրվա գաղափարը, որի ժամանակ երեխաներին առաջարկվում է հրաժարվել ռազմական խաղալիքներից, դրանք փոխարինել ուրիշներով(փափուկ, կոնստրուկտորներ, սեղանի խաղեր, մեքենաներ, տիկնիկներ եւ այլն), անցկացնելու նախաձեռնությամբ այս կազմակերպությունը հանդես է եկել 1987 թվականին:

Հաջորդ տարի նախաձեռնությունը ներկայացվել է տարբեր երկրներում եւ կողմնակիցների մի ամբողջ շարք ձեռք բերել, որոնք այդ պահից ամեն տարի մասնակցում են ռազմական խաղալիքներից հրաժարվելու ակցիաների անցկացմանը:




Լրահոս