Որ թեկնածուին չեն ցանկացել հանդիպել Երևանի բնակիչները. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրությունները: Օգոստոսի 23-ից սկսած 14 քաղաքական ուժ մինչեւ սեպտեմբերի 15-ը փորձելու են համոզել երևանաբնակներին ընտրել հենց իրենց:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ բանեցնում է իր կողմից մշակված համոզելու, գրավելու ամենատարբեր մեթոդներ՝ օրինականության սահմաններում(երբեմն էլ՝ խախտումներով):

Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերությունը ահարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին են ծանոթացել:

Հարցվածների 43,3%-ը ուսումնասիրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոմից առաջադրված թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի նախընտրական ծրագիրը:

Երկրորդ տեղում Ազգային Առաջընթաց կուսակցության թեկնածու Հայկ Մարությանի ծրագիրն է. Քաղաքացիների 15.1%-ը ծանոթացել է Մարությանի ծրագրին: Դե իսկ երրորդ տեղում էլ Ապրելու Երկիր կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի ծրագիրն է: 14,3%-ը տեղյակ են նրա ծրագրից:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կազմակերպած հանդիպումներին են մասնակցել քաղաքացիները, 3,4%-ը պատասխանում է, որ մասնակցել է Տիգրան Ավինյանի (Քաղաքացիական պայմանագիր), 0,3%-ը՝ Մանե Թանդիլյանի (Ապրելու Երկիր) եւ 0,3%-ն էլ Անդրանիկ Թեւանյանի (Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք) կազմակերպած հանդիպումներին:

Միեւնույն ժամանակ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 94,6%-ը, չի մասնակցել ոչ մի հանդիպման:




Լրահոս