ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան գումար է հատկացվել պետական բյուջեից մարզադպրոցների կառուցման աշխատանքների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։

Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 62 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,-գրել է վարչապետը:




Լրահոս