Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ջութակահար Էդուարդ Դայանը Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Պատանի երաժշտի ուսուցիչն է ԵՊԿ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը:

Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

Ծրագրի նպատակն է՝ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելիության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:




Լրահոս