Ալբերտ Ազարյանի աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի, Ասիական խաղերի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լեգենդար մարմնամարզիկին վերջին հրաժեշտը տվեցին Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ապա Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

Նրա աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում:

Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել է 94 տարեկանում:

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականի փետրվարի 11-ին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։




Լրահոս