ՖՈՏՈ. Աշնակում կես ժամ կարկուտ է եկել. գյուղացիները մեծ վնասներ են կրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում մոտ 30 րոպե կարկուտ է տեղացել և ձյան տեսք հաղորդել գյուղին։ Կարկուտի հետևանքով խոշոր վնասներ են կրել և, գրեթե «մերկացել են» բոլոր բերքատու ծառերը։

Գյուղացիներն ասում են, որ անցած տարի այս օրերին ևս նման իրավիճակում է հայտնվել գյուղը՝ տերևաթափ ու վնասված ծառերով։ Տեղացած կարկուտը գյուղացիներին նյութական վնասներ է պատճառել։ Ոչ աշխատանքային օր լինելու պատճառով` դեռևս նյութական վնասների մասին հստակ ինֆորմացիա չկա։

 

Ալլա Մանուկյան




Լրահոս