4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ` Մարոկկոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարոկկոյում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո: Այս մասին հայտնում է Al Jazeeran-ն:

Հիշեցնենք՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11-ին, 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա:

Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ:

Հիշեցնենք, որ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2012-ի:




Լրահոս