Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը պետք է անհապաղ վերաբացվեն՝ մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար․ Պետդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով:

Այս մասին ասվում էէ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ, որում ԱՄՆ-ը կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքը և Աղդամով անցնող ճանապարհը:

«Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար հուսահատորեն անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղում։ Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը լարվածություն է բարձրացնում կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է:

Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի ֆոնին Միացյալ Նահանգները կրկնում է, որ կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության:

Կրկնում ենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև»- նշված է հայտարարության մեջ։




Լրահոս