Հրդեհ Սադունց գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14։24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սադունց գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։01-ին, մարվել՝ 15։46-ին։ Այրվել են 2-րդ փողոցում գտնվող բնակելի վագոն-տնակի (18 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը:




Լրահոս