ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գայի անվան 129-րդ դպրոցում իրավիճակն չի հանդարտվում․ բարձր դասարանի աշակերտները թիրախավորել են մյուս սաներին և ուսուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը օրեր առաջ գրել էր, որ Գայի անվան 129 դպրոցում  քաոս է տիրում, աշակերտները հայհոյում են ուսուցիչներին։ Ահազանգի հետքերով գնացել էինք դպրոց՝  հանդիպելով դպրոցի տնօրենի հետ, նա հերքեց այդ տեղեկությունները։ ArmLur․am-ի տեղեկություններով՝  մեր անդրադարձից հետո դպրոցում թիրախավորել են ներառական կրթությամբ սովորող Գ․ Դ․-ին։

Բարձր դասարանի աշակերտները թիրախավորել են աշակերտներին և ուսուցիչներին ավելի անկարգ պահվածքով։ Մեր հրապարակման հաջորդ օրվանից 9-րդ դասարանցիները ավելի նյարդային են դարձել: Ներառական կրթությամբ սովորող այս երեխայի նման շահագործումը առաջին դեպքը չէ։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս