ArmLur.am-ն ահազանգեր է ստացել դպրոցներում տիրող իրավիճակի մասին, որը մեզ զանգահարած քաղաքացիները որպես քաոս են բնորոշել։
Մեզ մասնավորապես ահազանգեցին, որ բարձր դասարանի աշակերտները հայհոյում են ուսուցիչներին, դպրոցի ղեկավարությունը, շատ անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս ուսուցիչների հանդեպ։
Այս բողոքի հետքերով ArmLur.am-ը գնաց Գայի անվան 129 դպրոց, որտեղ տնօրեն Անուշ Մարտիրոսյանը կտրականապես հերքեց դպրոցում կատարվող իրադարձության մասին նման տեղեկությունները։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան