ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գրին քարտ»-ի խաղարկությունը կսկսվի հոկտեմբերին․ ինչ է պետք իմանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գրին քարտի» կամ խաղարկային վիզաների ծրագրով Միացյալ Նահանգներ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցել խաղարկությանը, ստանալ ներգաղթային վիզայի համար դիմելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

«Տարեկան տրամադրվում է 55․000 ներգաղթային վիզա։ 1990թ․ ի վեր գործող այս ծրագիրը շարունակաբար նպաստել է Միացյալ Նահանգներում բազմազանության խթանմանն ու պահպանմանը։

2023թ․ սեպտեմբերի 6-ի դրությամբ ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն իսկ հատկացրել է Խաղարկային վիզաների 2023թ․ ծրագրով նախատեսված ներգաղթային վիզաների նախատեսված ողջ քանակը։ Հասկանում ենք, որ սա հիասթափության առիթ կարող է դառնալ ծրագրի այն շահողների համար, որոնք դեռ վիզա չեն ստացել։

Խաղարկային վիզաների (DV-2025) ծրագրով մասնակիցների գրանցումն այս տարի կսկսվի հոկտեմբերի սկզբին։ Ծրագրի պահանջների համապատասխանող անձանց քաջալերում ենք մասնակցել խաղարկությանը։

Ինչպես նշված էր Խաղարկային վիզաների 2023թ․ ծրագրի հրահանգներում, ամբողջ աշխարհում այս ծրագրով հատկացվող վիզաների առավելագույն քանակը 55․000-ն է։ Խաղարկությունում շահելը դեռևս վիզայի ստացման երաշխիք չէ, այլ պարզապես ներգաղթային վիզայի դիմում ներկայացնելու հնարավորություն։ Առավելագույն թվով վիզաների տրամադրումը ապահովելու համար ընտրվում է 55.000-ից ավելի մարդ՝ հաշվի առնելով, որ ընտրվածների մեջ կարող են լինել մարդիկ, որոնք որակավորված չեն լինի կամ էլ ընտրվելուց հետո վիզայի դիմումներ չեն ներկայացնի։

ԱՄՆ պետքարտուղարությունը, կարևորելով խաղարկային վիզաների ծրագրով ներգրաղթողների ունեցած էական ներդրումները մեր համայնքներում, պատրաստ է շարունակել իր գործուն ջանքերն այս ծրագրով վիզաների տրամադրման ուղղությամբ»։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս