Իշխանությունից վերջերս հեռացված Վիկտոր Յանուկովիչն ինֆարկտ է տարել և հոսպիտալացվել. հայտնում է Московский комсомолец-ը:
Թերթի տվյալներով՝ Ուկրաինայի նախկին առաջնորդն այս պահին գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, և նրա վիճակը գնահատվել է որպես ծանր:
Թերթը չի նշում իր աղբյուրը, իսկ Յանուկովիչի առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան: