Յանուկովիչն անվանել է Դոնբասի իրադարձությունների մեղավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Դոնբասում իրադարձությունների համար մեղքն ընկած է Ուկրաինայի Պաշտպանության ու ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի ուսերին:

«Ապօրինությունն ու հեղաշրջումը Կիևում վրդովեցրել են Դոնբասի բնակիչներին: Կրակին յուղ լցրին իշխանությունը գրաված մարդկանց առաջին քայլերը: Նոր ղեկավարների համար քիչ էր Մայդանը, նրանք որոշեցին ստորացնել Դոնբասի բնակիչներին: Ամենամեծ պատասխանատվությունն ընկած է Ալեքսանդր Տուրչինովի վրա, ով, լինելով ապօրին նախագահ, որոշում է ընդունել բանակն օգտագործել ընդդեմ սեփական ժողովրդի, բառացիորեն մարդկանց ճզմել ԲՏՌ-ներով: Մայդանի ամենաողբերգական իրադարձությունների ժամանակ ես, լինելով ընտրված նախագահ ու ունենալով ուժ կիրառելու համար բոլոր օրինական հիմքերը, ես չեմ դիմել այդ քայլին»,-հայտարարել է Յանուկովիչը:




Լրահոս