7 օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Թալին, Չարենցավան քաղաքներում և Արալեզ, Դալարիկ, Ոսկեվան, Քարաշամբ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 1 շահմար, 2 սահնօձ, 2 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս