ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն բավարար ձայներ չուներ օրենք ընդունելու համար․ Հայկ Կոնջորյանը ընդմիջում վերցրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Քվեարկության են դրվելու նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում են միջազգային համաձայնագրեր:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստի մեկնարկից րոպեներ անց 20 րոպե ընդմիջում վերցրեց, քանի որ քվեարկության պետք է դրվեր սահմանադրական օրենքի նախագիծ՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով (63 ձայն), սակայն ՔՊ-ական ոչ բոլոր պատգամավորներն էին նիստին ներկա ու իշխող խմբակցությունը չուներ համապատասխան թվով ձայներ: Նկատենք, որ ՔՊ-ն ունի 71 պատգամավոր։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս