Անահիտ Ավանեսյանն ու ԱՆ աշխատակիցները ՔՊ-ի քարոզարշավին են մասնակցում. նախարարությունը վարչական ռեսուրսի կիրառում չի՞ տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ օրը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ իր տեղակալ Լենա Նանուշյանի ու ԱՆ մի շարք աշխատակիցների հետ մասնակցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին, նրանց շրջում էին փողոցներով և թռուցիկներ բաժանում: Ուշագրավ է, որ նույն Անահիտ Ավանեսյանի ղեկավարած Առողջապահության ոլորտում իսկական քաոս է տիրում, մի շարք խնդիրներ կան, բայց իր աշխատանքը և բուն պարտականությունները թողած՝ Անահիտ Ավանեսյանը քարոզարշավով է զբաղված, մի բան էլ՝ իր աշխատակիցներին է քարոզարշավի տարել:

ArmLur.am-ը Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վարչական ռեսուրս չի, որ նախարարը ու աշխատակիցները քարոզարշավի են մասնակցում, այն էլ այն դեպքում, երբ առողջապահության ոլորտում խնդիրներն ու բացթողումները շատ են. «Նրանք մասնակցել են շաբաթ օրը` ոչ աշխատանքային օրով։ Առհասարակ, աշխատանքային ժամից դուրս տեղակալները և ԱՆ բոլոր աշխատակիցները կարող են ազատ մասնակցել իրենց նախընտրած որևէ թեկնածուի քարոզարշավին»,-ասաց խոսնակը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս