Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստներն առաջատարների թվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 խաղափուլ:

Ձեզ ենք ներկայացնում ​​հայ շախմատիստներին, ովքեր 6 խաղափուլից հետո առաջատարների թվում են իրենց տարիքային խմբերում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Արսեն Դավթյանը, ով վաստակել է 5 միավոր, գտնվում է 2-րդ հորիզոնականում: Այս տարիքային խմբում առաջատարների թվում են նաև Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը, ովքեր վաստակել են 4.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները։

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Էրիկ Գասպարյանը 4.5 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է Բենիկ Ագասարովը, ով վաստակել է 5.5 միավոր: Այս տարիքային խմբում Ալբերտո Աթոյանը 4.5 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում 2-րդ հորիզոնականում է Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին վերջին 3 խաղերում»:




Լրահոս