Վերանորոգման ժամկետն ավարտվել է, բայց Փաշինյանը դեռ չի վերադարձել Կառավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26 և զբաղեցրել նախագահի աշխատասենյանկը։

Այն նույն Բաղրամյան 26-ում է, որը 2018-ի հեղափոխությունից հետո բացել էր դռները եւ հայտարարում՝ Բաղրամյանի այգում կարող են քաղաքացիները զբոսնել, իսկ հիմա ճաղավանդակները նորից զոդված են:

Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ վերանորոգումը սկսվել է 2023 թվականի մայիսի 8-ին եւ պիտի ավարտվեր  սեպտեմբերի 5-ին: Սակայն արդեն սեպտեմբերի 13-ն է, իսկ Փաշինյանը դեռ չի տեղափոխվել։

ArmLur.am-ը վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքում նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, ինչի պատճառով էլ Փաշինյանը դեռ Բաղրամյան 26-ում է։

«Դեռ չի վերադարձել, աշխատանքները ընթացքի մեջ են, բայց վարչապետը մոտ ժամանակներս կվերադառնա նախկին նստավայր»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս