ՖՈՏՈ․ ՔՊ-ի հանրահավաքի համար բեմ են հավաքում․ ինչ է սպասվում այդ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին սկսվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես երեկ ArmLur.am-ը հայտնել էր սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քայլերթ են սկսում Էրեբունի թանգարանի մոտից, ապա հանրահավաք կանեն։

Եվ ահա, քաղաքապետարանի դիմաց սկսել են հանրահավաքի համար բեմ հավաքել։ Պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաեւ իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն:

Լուսանկարները՝ ArmLur.am

Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս